19/05/2016 19:10
Զեկույց. «Եվրո-2016»-ի ժամանակ ահաբեկչությունների իրականացման վտանգ կա
Գոյություն ունի վտանգ, որ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ժամանակ, որը տեղի է ունենալու Ֆրանսիայում այս ամառ՝ կիրականացվեն ահաբեկչություններ: Ինչպես հայտնում է Russia Today-ը, այս մասին ասվում է քրեական գործերով Գերմանիայի դաշնային գերատեսչության զեկույցի մեջ:
Զեկույցում նշվում է, որ Ֆրանսիան հանդիսանում է իսլամիստների ամենագլխավոր թիրախներից մեկը՝ Մալիում ռազմական առաքելության պատճառով, նաև Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին աջակցելու համար:
Վտանգը սպառնում է առաջնության մասնակից ազգային հավաքականներին: