19/05/2016 19:11
Նեյմարը պատրաստ է երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը
Բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ երկարաձգել իր պայմանագիրն իսպանական «Բարսելոնայի» հետ մինչև 2022 թվականը: Ինչպես հայտնում է sportbox.ru-ն, ավելի վաղ հաղորդվել էր, որ համաձայնագիրը լինելու է 5, այլ ոչ թե՝ 6 տարով:
Պայմանագրով նրան փոխհատուցվելու է մինչև 220 միլիոն եվրո: Սպասվում է, որ պաշտոնապես երկարացման մասին կհայտարարվի Իսպանիայի գավաթի խաղարկությունից հետո, որը կկայանա մայիսի 22-ին: