19/05/2016 11:03
Սահմանին այս պահին համեմատաբար հանգիստ է. Սեյրան Օհանյանը
Իրավիճակը սահմանին այս պահին համեմատաբար հանգիստ է, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Եթե համեմատենք, ապա այսօր ամենաքիչն են եղել կրակոցները: Մենք համագործակցում ենք Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի հետ և ըստ ստացված տղեկատվության ՊԲ որոշ ստորաբաժանումներ՝ գտնվելով առաջին գծում, վերահսկում են իրավիճակը և պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը այսօր էլ լուծել», - ասաց նա: