Հույս ունեմ, որ ինձ կնկատի կինո կամ սերիալ նկարահանող որևէ ռեժիսոր. Նորա Գրիգորյան

19/05/2016 23:27

Հույս ունեմ, որ ինձ կնկատի կինո կամ սերիալ նկարահանող որևէ ռեժիսոր. Նորա Գրիգորյան


Ասում են՝ հաջողակ ընտանիքներում ծնված երեխաներն առավել սովոր են «փափուկ» կյանքին ու դժվարությունների բախվելիս շուտ են հիասթափվում: Aysor.am-ի զրուցակիցը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի, բեմադրիչ Նորա Գրիգորյանն է, նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը, դերասան Էրվին Ամիրյանի կինը: Թե որքանով է համապատասխանում կյանքի աֆորիզմը կյանքի դրվածքին՝ կպարզենք դերասանուհու հետ:

-Նորա, արվեստի 3 ճյուղի եք տրապետում՝ դերասանուհի եք, բեմադրիչ, երաժիշտ… Ի վերջո, ո՞րն է Ձերը:

-Այո, երեքին էլ տիրապետում եմ, սակայն ինձ մոտ է բեմադրելը, ռեժիսուրան: Ես սիրում եմ իմ աշխատանքն, այս ոլորտն արյանս մեջ է: Դերասաններն ինձ հետ աշխատանքային պրոցեսում չեն հոգնում, շատերին հետաքրքրում են իմ կողմից տրված լուծումները: Մենք միմյանց լսելով ենք աշխատում, ես էլ սիրում եմ դերասաններին ազատ թողնել: Ըստ իս՝ դա ճիշտ մոտեցում է:

-Փաստորեն, Ձեզանից դժգոհելու առիթ չեն ունենում:

-Ոչ, նույնիսկ հայրիկիս մոտենում ու ոգևորված պատմում են փորձերի մասին: Եթե ես կարողանում եմ իմ դերասանին «վարակել» գործով՝ նշանակում է՝ մասնագիտությունս ճիշտ եմ ընտրել:

-Այն քիչ երիտասարդ դերասանուհիներից եք, ովքեր գայթակղության ետից չեն գնում ու սերիալներում չեն հայտնվում: Առաջարկի պակա՞ս է, թե՞ …

-Սերիալներից և ֆիլմերից քիչ առաջարկներ եմ ունեցել, եղածն էլ ձախողվել է: Կարծում եմ, դա էլ է արյանս մեջ. հայրս փորձ է ունեցել ուսանողական տարիներին նկարահանվել մի քանի ֆիլմերում և հասկացել է, որ իրենը չէ: Նույն բանն էլ ինձ մոտ է. սիրելով ֆոտո անել՝  կամերայի առջև լարվում եմ: Նկարահանվելու պրոցեսն ինձ անբնական է թվում և ոչ հաճելի: Թեև ամուսինս ասում է, որ նկարահանվելուց հաճույք ես ստանում այն ժամանակ, երբ աշխատանքային մեծ փորձ ես ունենում: Դե ինչ, հույս ունեմ, որ ինձ կնկատի կինո կամ սերիալ նկարահանող որևէ ռեժիսոր ու հնարավորություն կտա ձեռք բերել այդ աշխատանքային փորձը:

-Դուք ծնվել եք Հայաստանի ժողովրդական արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանի ընտանիքում: Արվեստագետների ընտանիքում ծնվելն ու մեծանալը, նաև՝ դերասան ամուսին ունենալը խանգարո՞ւմ, թե՞ օգնում է Ձեզ:

-Գիտեք, կենցաղում կարևոր չէ՝ արվեստագետ ես, թե ոչ: Անգամ ամենանվիրյալ արվեստագետը կենցաղային առօրյայում հասարակ մարդ է: Երջանիկ եմ, որ ունեմ այսպիսի հայր, ում իսկապես համարում եմ Աստված թե՛ իր գործում, թե՛ ընտանիքում: Երջանիկ եմ նաև, որ ունեմ հասկացող ամուսին, ով իմ թիկունքն ու պաշտպանն է ամեն ինչում: Ինձ հաճույք է պարգևում այն փաստը, որ ամեն օր ես, հայրս և ամուսինս օրվա մեջ գոնե մեկ ժամ նվիրում ենք ընդհանուր և սիրած գործի մասին խոսելուն, վերլուծելուն ու «վիճելուն» (ժպտում է):

-Եղե՞լ են խորհուրդներ, որոնք Ձեր ստեղծագործական կյանքի մեջ ուղենիշ են դարձել: 

-Միակ նախադասությունը, որն օգնել և օգնելու է ինձ իմ ամբողջ ստեղծագործական կյանքում, ասել է դեռ հայրիկիս դասախոս Լեոնիդ Վիվիենը՝ հայրիկիս: Հայրս էլ այն փոխանցել է ինձ. «Мысли эмоционально-Чувствуй логично»:

-Նորա, հայտնի և ազդեցիկ ծնողների զավակների հաջողությունները հաճախ կապում են հենց ծնողների հետ՝ նրանց որպես միջնորդ ներկայացնելով: Ինքներդ Ձեզ վրա նման ազդեցություն զգացե՞լ եք:

-Դա մանկուց եղել է իմ բարդույթը: Մայրս՝ Թամարա Գրիգորյանն, իմ յուրաքանչյուր հաջողության ժամանակ, փորձելով կպնել «ինքնասիրությանս», միշտ հիշեցրել է ինձ այն մասին, թե հաջողության եմ հասել հայրիկիս շնորհիվ: Այդ պատճառով էլ մինչ այսօր, երբ ինձ գովում են, մտածում եմ՝ որ իմ աշխատանքը միայն 50 տոկոսն է, հաջորդ անգամ առավել լավ պետք է կատարեմ գործս: Եվ այդպես շարունակ (ժպտում ): Շնորհակալ եմ մայրիկիս, քանի որ նրա շնորհիվ ես հիմա գիտեմ՝ իրապես ինչի եմ արժանի, որն է իմ ուժերի, և որը՝ հորս հանդեպ հարգանքի արդյունք:

-Գիտեմ, որ այժմ մայրության բերկրանքը ճաշակելու շեմին եք: Դադարեցրե՞լ եք գործունեությունը, թե՞ շարունակում եք աշխատանքը թատրոնում:

-Գիտեք, ճիշտ է, հղիությունը երբեմն խանգարում է փորձերի ժամանակ, տրամադրության, զգացողության փոփոխություններ են լինում, սակայն շարունակում եմ աշխատել: Ավելին, պատրաստվում եմ հանդիսատեսի դատին հանձնել «Номер с фруктами» նոր կատակերգությունը,  մինչև սեպտեմբեր էլ պլանավորում եմ մանկական ներկայացում բեմադրել: Ի վերջո, հղիությունը հիվանդություն չէ, այլ հաճելի ժամանակահատված: Այնպես որ փորձում եմ հաճույք ստանալ թե՛ աշխատանքային պրոցեսից, թե՛ իմ կարգավիճակից:

-Դուք եռյակի եք սպասում, ե՞րբ է նախատեսված նրանց ծնունդը:

-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին, դեռ հստակեցված չէ օրը: Մեկից ավելի պտղով հղիության ժամանակ կախված է, թե ինչ դիրքի, ինչ քաշի կլինեն բալիկները, ինչ զգացողություններ կունենա մայրիկ: Այնպես որ ամեն ինչ կախված է ընդհանուր զգացողությունից:

-Տեղյա՞կ եք, թե ինչ սեռի բալիկներ են: Ի՞նչ անուն եք որոշել նրանց համար:

-Քանիսն են աղջիկ, քանիսը՝ տղա՝ պարզ չէ:  (ժպտում է): Ճուտիկներն ամեն հնարավոր ձևով փորձում են թաքցնել իրենց սեռերը, չնայած բժիշկները տեսնում են, որ տարբեր սեռերի պտուղներ են: Ինչ վերաբերում է անուններին, ապա դեռ տատանվում ենք: Մի քանի անուն ենք ընտրել, որոնց մեջ կան նաև մեր ծնողների անունները: Բայց դեռ վերջնական որոշում չենք կայացրել: Չէ՞ որ դեռ ժամանակ կա (ժպտում է):

-Երեք նորածինների խնամելու պատասխանատվությունը չի՞ վախեցնում: Ինչպե՞ս եք «գլուխ հանելու»:

-Ես երբեք չեմ հասկացել և ընդունել այդ զգացողությունը, ինչպե՞ս կարելի է վախենալ երեխա խնամելուց: Չէ՞ որ բոլորն էլ սկզբում անփորձ են լինում: Ես վստահ եմ ինձ վրա, ամուսնուս վրա, մեր ծնողների վրա: Լավ օգնականներ ունեմ, ինքս էլ տրամադրված եմ: Գիտեք, մի անգամ զույգ բալիկներ ունեցած մի մայրիկի հարցրեցի՝ արդյոք ավելի դժվար է պահել երկուսին: Նա պատասխանեց՝ չգիտեմ, ես մեկին չեմ պահել, որ համեմատեմ: Այնպես որ ամեն ինչ սովորելու վրա է:

-Նորա, Ձեր և Ձեր ամուսնու՝ Էրվին Ամիրյանի մեջ մեկ սերնդի տարբերություն կա. 14 տարին չի՞ խանգարում ճաշակների, մտածելակերպի, ընդհանուր լեզու գտնելու հարցում:

-Ես կարծում եմ՝ մեր տարիքային տարբերությունն իդեալական է: Ամուսինս հասկանում է իմ տաքարյունությունը, տարիքին բնորոշ յուրահատկությունը: Ես այդ հարցում ազատ եմ: Չնայած՝ դրան զուգահեռ ունի իր պահանջներն ու նկատողությունները: Ինձ իր հետ հետաքրքիր է, խոսելու, վիճելու հետաքրքիր թեմաներ շատ ենք ունենում, չէ՞ որ նա նաև թատերական գիտությունների թեկնածու է: Երկուսիս մեջ էլ ապրում է այն, ինչն ապրում է բոլոր դերասանների մեջ՝ երեխա: Հենց դրա համար էլ ոչ մի տարիքային տարբերություն մեզ չի խանգարում հասկանալ միմյանց:

-Խանդը որքանո՞վ է առկա Ձեր ըանտանքում:

-Երկուսս էլ խանդոտ ենք: Ժամանակին դրա պատճառով վեճեր ունեինք, բայց հիմա փոխվել ենք. երբ մեկս փորձում է ցույց տալ իր խանդը, մյուսս անմիջապես կատակի է վերածում, ու երկուսով սկսում ենք ծիծաղել:

-Բնավորություններով շա՞տ տարբեր եք:

-Ոչ, հակառակը՝ շատ նման ենք: Նույնիսկ աստղակերպով երկուսս էլ առյուծ ենք: Բայց արդեն սովորել ենք միմյանց զիջել ու հասկանալ (ծիծաղում է):

-Ձեր ամուսնուն հաճախ ենք տեսնում էկրաններին՝ տարբեր նախագծերում: Չե՞ք մտածում նույն նախագծում միասին նկարահանվելու մասին:

-Չգիտեմ, չեմ կարծում, որ կցանկանայի իր հետ նկարահանվել: Նրա հետ սիրում եմ աշխատել որպես ռեժիսոր և դերասան:

-Նորա, մեր զրույցը եզրափակենք Ձեր երազանքների բարձրաձայնմամբ. ունե՞ք երազանքներ, որոնց իրականացմանն առավել եք սպասում:

-Շատ երազանքներ ունեմ, սակայն ունեմ մի ցանկություն, որն ավելի ուժեղ է, քան երազանքներս: ուզում եմ, որ ինձ շրջապատող հարազատ և սիրելի մարդիկ շատ ու շատ առողջ ու հաջողակ լինեն: Այդ դեպքում կլինեմ ամենաերջանիկ մարդկանց ցանկում:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ 28/11/2024 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) 28/11/2024 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները 28/11/2024 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե 28/11/2024 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին 28/11/2024 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել 28/11/2024 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 28/11/2024 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ 28/11/2024 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո 28/11/2024 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 28/11/2024 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 28/11/2024 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները 28/11/2024 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու 28/11/2024 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին 28/11/2024 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց 28/11/2024 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում 28/11/2024 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն 28/11/2024 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին 28/11/2024 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ 28/11/2024 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) 28/11/2024 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 28/11/2024 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) 28/11/2024 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) 28/11/2024 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) 28/11/2024 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ 28/11/2024 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ 28/11/2024 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) 28/11/2024 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել 28/11/2024 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա 28/11/2024 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք 28/11/2024 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է 28/11/2024 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի 28/11/2024 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին 28/11/2024 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին 28/11/2024 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին 28/11/2024 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել 28/11/2024 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ 28/11/2024 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է 28/11/2024 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի 28/11/2024 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները 28/11/2024 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) 28/11/2024 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ 28/11/2024 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ 28/11/2024 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է 28/11/2024 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի 28/11/2024 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան 28/11/2024 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 28/11/2024 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում 28/11/2024 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են 28/11/2024 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի 28/11/2024 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու 28/11/2024 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը 28/11/2024 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում 28/11/2024 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո 28/11/2024 08:52 «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը 28/11/2024 08:48 «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին 28/11/2024 08:46 «Փաստ». Մեր իրականության մեջ որոշ շրջանակներ փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում 28/11/2024 08:44 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը 28/11/2024 08:42 «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին 27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի

Տվյալ բաժնի վերջին նյութերը