19/05/2016 18:57
Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ՝ Ինգոլշտատում համերգով հանդես է եկել Վրացական կամերային նվագախումբը
Մայիսի 12-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ՝ գերմանական Ինգոլշտատ քաղաքում համերգով հանդես է եկել Վրացական կամերային նվագախումբը (Georgian Chamber Orchestra Ingolstadt)։
Ինչպես հայտնում են ՀՀ պետական երիտասրադակն նվագախմբի գրասենյակից՝ ծրագրում հնչել են Դարիուս Միլհաուդի, Ֆրանցիս Պուլենկի և Իգոր Լոբոդայի ստեղծագործությունները։
Համերգին որպես մենակատար հանդես են եկել թավջութակահար Միքայել Հախնազարյանը, դաշնակահարներ Վարդուհի Երիցյանը և Վարդան Մամիկոնյանը։
Նշենք, որ Վրացական կամերային նվագախումբը հիմնադրվել է 1964թ. Թբիլիսիում՝ որպես Վրաստանի պետական կամերային նվագախումբ: Նվագախումբը 1990-ին տեղափոխվել է Գերմանիա և շարունակել գործունեությունն Ինգոլշտատ քաղաքում: