20/05/2016 16:20
Պատգամավոր. Սերժ Սարգսյանը սպասարկում է բացառապես հայ ժողովրդի ու Հայաստանի շահերը
Սերժ Սարգսյանը սպասարկում է բացառապես հայ ժողովրդի ու Հայաստանի շահերը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ արձագանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը մնում է հայ ժողովրդի ու Հայաստանի թիվ մեկ վտանգը:
«Ես չգիտեմ, թե Զարուհի Փոստանջյանն ում շահերն է սպասարկում, բայց Սերժ Սարգսյանը սպասարկում է հայ ժողովրդի շահը»,- ասաց պատգամավորը:
Վ. Բաղդասարյանի խոսքով՝ այսօր շատերը կարող են բազմապիսի հայտարարություններ անել, բայց դա չի նշանակում, թե նրանք ասում են իրականությունը: Նա զերծ մնաց այլ մեկնաբանություններից: