20/05/2016 14:54
Իլկկա Կաներվան կոչ է արել ԱՊՀ-ի իր գործընկերներին միավորել ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար
ԵԱՀԿ Խորհրդարանական ասամբլեայի ղեկավար Իլկկա Կաներվան կոչ է արել ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեային միավորել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար, հաղորդում է ria.ru-ն:
«Ես կցանկանայի կոչ անել ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի իմ գործընկերներին ջանք ներդնել Մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորում գտնելու համար», - ասել է Իլկկա Կաներվան:
Նա փաստել է՝ հակամարտության սրմանը զուգահեռ, ցավոք, ավելացել է զոհերի թիվը.
«Մենք միավորում ենք մեր հույսերը, որպեսզի հակամարտության գոտում տուժողների թիվը նվազի, ու կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ», - ընդգծել է նա: