20/05/2016 16:27
Զարուհի Փոստանջյան. Ադրբեջանը երբեք չի հրաժարվի Արցախից
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին լուծում չտալը համանախագահող երկրներից ձեռնտու է միայն Ռուսաստանին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ռուսաստանի նպատակն այն է, որ Ադրբեջանին ներքաշի Եվրասիական տնտեսական միության շարքեր, իսկ Ադրբեջանը փորձում է օգտվել առիթից և իր համար օգուտներ քաղել: Ադրբեջանը երբեք չի հրաժարվի Արցախից»,- հայտարարեց պատգամավորը: