20/05/2016 12:25
Գերմանիայի դեսպան. Վիեննայում արձանագրվեց կարևոր հանդիպում՝ իր արդյունքներով հանդերձ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումը կարելի է մեծ հաջողություն համարել, ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը՝ մեկնաբանելով մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Կարևոր է ոչ միայն հանդիպման փաստը, այլ նաև դրա արդյունքում կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունները», - «Երևան էքսպո» կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:
Գերմանացի պաշտոնյան գտնում է, որ հանդիպման արդյուքնում ձեռք բերված համաձայնությունների համար մեծ դեր է ունեցել ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան:
«Կարևոր է, որ այսօր ունենք կոնկրետ արդյունքներ, դրանք այն են, որ կողմերը պայմանավորվել են պահպանել 1994 թվականին ձեռք բերված հրադադարի ռեժիմը, ստեղծել մշտադիտարկման մեխանիզմեր և ընդլայնել դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորություններիը: Սրան հասնելու համար Գերմանիան մեծ ջանքեր է ներդրել», - ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպանը: