20/05/2016 09:45
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում պահպանվել է համեմատաբար հանգիստ իրադրությունը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը պահպանվել է նախօրեին հաստատված համեմատաբար հանգիստ իրադրությունը:
Ինչպես հաղորդում է Արցախի պաշտպանության մամուլի ծառայությունը, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: