20/05/2016 20:34
Սերժ Սարգսյանն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից:
Երկուստեք կարևորվել է Վիեննայում մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
Կողմերը միակարծիք են եղել, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության միջնորդական ջանքերի շրջանակներում: