20/05/2016 11:59
Գերմանիայի դեսպան. Կա համանախագահների հայտարարություն՝ կողմերը համաձայնել են ընդլայնել Կասպրշիկի լիազորությունները
Գոյություն ունի համանախագահների հայտարարություն, որում ամրագրված է՝ կողմերը ձեռք են բերել համաձայնություն դեսպան Անջեյ Կասպրշիկի լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ, այսօր լրագորղների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը.
«Կողմերը պետք է պարտավորվածություն զգան այդ հայտարարությունում ամրագրվածի իրականացման համար», - ասել է Գերմանիայի դեսպանը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների լայնացմանը: Նա նշել է, որ համանախագահների հայտարարության մեջ ասվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, իսկ Ադրբեջանն այս հարցում, իբրև թե, որևէ պատասխանատվություն չի ստանձնել: