20/05/2016 16:14
Իշխանությունները բացահայտ խոսում են տարածքներ զիջելու մասին. Փոստանջյան
Վիեննայում կայացած հանդիպումը դավաճանություն էր: Հանդիպման ավարտից հետո հնչող հայտարարությունները մատնանշում են, որ ոչ միայն ՀՀՇ-ականները, այլև՝ ՀՀԿ-ները բանակցային ողջ ընթացքում պետական դավաճանությամբ են զբաղվել, նրանք պետք է հեռացվեն ու դատապարտվեն, հայտարարել է ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանագություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը
«Հողեր հանձնելու բանակցությունները, որն ընթացել է այս տարիներին, դրան մասնակցել են և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, ով նաև շարունակում է այդ քաղաքականությունը»,- ասաց նա:
Պատգամավորն ասաց, որ եթե այն ժամանակ իշխանությունները հայտարարում էին, որ բանակցում էին և պատրաստ չեն որևէ փաստաթուղթ ստորագրել, ապա այսօր բացահայտ խոսում են տարածքներ զիջելու քաղաքականւթյան մասին:
«Խաչատուրովը հենց այնպես չէր մեկնել Մոսկվա: Այսօր առանց Արցախի իշխանությունների, մեր բռնազավթած հողերի ազատագրման մեր հաղթական առաջխաղացումը կասեցվեց հենց նրա կողմից, ով այդ ժամանակ նեկայացնում էր Հայաստանն»,-ասաց նա:
Զ. Փոստանջյանն ընդգծեց, որ այսօր պատահական չէ՝ խոսում են ութ հարյուր հետկտարի մասին:
«Այսօր մենք ունենք լուրջ խնդիրներ, որոնք կապված են Արցախի անվտանգության հետ: Առանց ամաչելու հայտարարում են, թե այդ ութ հարյուր հեկտարն էական նշանակություն չունի մեզ համար, մինչդեռ դրա պատճառով մենք ունենք դատարկված Թալիշ, ռմբակոծության տակ հայտնված Մարտակերտ, որը թշնամու կողմից շատ ավելի խոցելի է դարձել: Այսօր Թալիշ գյուղից մարդիկ տարհանվել են և հայտնի չէ, թե երբ իրենց տները կվերադառնան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը պարտավոր է ազատագրել այդ տարածքները: