21/05/2016 13:03
Հունաստանը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը` ուղղված ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը. պատգամավորներ
Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր հույն գործընկերներին տեղեկացրել է, որ մայիսի 19-ին ԼՂՀ ԱԺ-ում խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ ու դատապարտել Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը:
Այսպիսով ԼՂՀ-ն դարձել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչած հինգերորդ երկիրը, տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից:
Հույն խորհրդարանականներն իրենց հերթին նշել են, որ Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: