21/05/2016 09:33
Պաշտոնանկություններ կլինեն նաև ԼՂՀ բանակում
Ինչպես հայտնի է, 2016 թվականի ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին և ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին:
Նկատենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ այս պաշտոնները թափուր են: Ի պատասխան «Ժողովուրդի» հարցին ՊՆ-ից պատասխանել են, թե իրենք իրավասու չեն մեկնաբանելու Սերժ Սարգսյանի որոշումները:
«Ժողովուրդին» հասած տեղեկություններով՝ պաշտոնանկությունները կլինեն նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում: Ասել է, թե քառօրյա պատերազմի հետևանքով այնտեղ առկա բացթողումների մասով որոշ պաշտոնյաները ևս առաջիկայում կազատվեն պաշտոնից: