23/05/2016 10:40
Beeline-ի աջակցությամբ կայացել է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համերգը
Beeline-ի աջակցությամբ մայիսի 21-ին Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում կայացել է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտների համերգը:
Համերգը տեղի է ունեցել «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի շրջանակում: Համերգի ընթացքում հանդես եկան տարբեր երաժշտական դպրոցների սաներ ինչպես նաև միջազգային մրցույթների դափնեկիրներ:
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։
2014-2015թթ. ընթացքում համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ և 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների և բուհերի 150-ից ավել աշակերտ և ուսանող։