23/05/2016 11:11
«Բարսելոնան» երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Իսպանիայի գավաթակիր
Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում «Բարսելոնան»՝ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, 2:0 հաշվով հաղթել է «Սևիլյային»: Ինչպես հայտնում է «ТАСС»-ն, այդպիսով «Բարսելոնան» երկրորդ անգամ անընդմեջ և 28-րդ անգամ պատմության մեջ արժանացել է չեմպիոնական տիտղոսի:
Գոլի հեղինակ են դարձել իսպանացի պաշտպան Խորդի Ալբան: Խաղի վերջնամասում հաշիվը կրկնապատկել է Նեյմարը` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը: