23/05/2016 10:52
Կանն-2016. հայտնի են հեղինակավոր կինոփառատոնի հաղթողները
Անգլիացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին; Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, սա Լոուչի երկրորդ «Ոսկե արմավենու ճյուղն» է. առաջինը նա ստացել է 2006 թվականին՝ «Գարին ալեկոծող քամին» ֆիլմի համար:
Գրան-պրին ստացել է կանադացի Քսավյե Դոլանը՝ «Դա ընդամենն աշխարհի վերջն է» ֆիլմի համար:
Լավագույն ռեժիսուրայի համար ժյուրին մրցանակ է հանձնել ռումինացի Քրիստիան Մունջիուին և Օլիվյե Ասայասին:
Լավագույն սցենարի համար մրցանակը հանձնվել է իրանցի Ասղար Ֆարհադիին՝ «Հաճախորդ» ֆիլմի համար:
Ժյուրիի մրցանակը հասել է Անդրեաս Առնոլդին՝ «Ամերիկյան քաղցրիկը» ֆիլմի համար:
Լավագույն դերասան մրցանակին է արժանացել իրանցի դերասան Շահաբ Հոսեյնին՝«Հաճախորդը» ֆիլմում դերակատարման համար, իսկ լավագույն դերասանուհի` ֆիլիպինուհի Ժաքլին Խոսեն՝ «Մամա Ռոզա» ֆիլմի կերպարի համար։
Կաննի 69-րդ կինոփառատոնն անցկացվել է մայիսի 11-22-ը: