23/05/2016 12:20
Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում հանգիստ է. Սեյրան Օհանյան
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակն այս պահի դրությամբ հանգիստ է, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Իրավիճակն այս պահի դրությամբ հանգիստ է: Կրակոցների թիվը շատ քիչ է», - Երևանում մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասաց Ս.Օհանյանը:
«Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂՀ ՊԲ հետ: Հրադադարի ռեժիմը փորձում ենք պահպանել, ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկել իրավիճակը», - նշեց նախարարը:
Ս.Օհանյանի խոսքով, Հայաստանի հետ համագործակցության շրջանակում նա շաբաթ այցելել է ՊԲ առաջնագիծ ու տեղում ծանոթացել իրավիճակին:
«Անձնակազմի տրամադրությունը շատ բարձր է և մեր բոլոր ստորաբաժանումները պատրաստ են կատարել դրված մարտական խնդիրը», - ընգծեց նախարարը: