24/05/2016 21:06
Մաքքարթնին The Beatles-ի փլուզումից հետո սկսել էր շատ ալկոհոլ օգտագործել
Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին պատմել է The Beatles խմբի փլուզումից հետո իր ընկճախտի մասին: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն,այդ մասին Մաքքարթնին խոստովանել է «Բի-բի-սի» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ 1970 թվականին խմբի փլուզումից հետո նա սկսել է շատ խմել և մոտ էր երգարվեստը թողնելուն: Այնուամենայնիվ, նշել է Մաքքարթնին՝ որոշել է ամեն ինչ սկզբից սկսել և ստեղծել է Wings նոր խումբը: