24/05/2016 13:39
Սուարեսը մոտ 3 շաբաթ խաղադաշտ դուրս չի գա
Ուրուգվայի ազգային հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, որն Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղում վնասվածք էր ստացել, չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մոտ 3 շաբաթ: Այս մասին հայտնում է Championat.ru-ն՝ հղում անելով ուրուգվայցիների բժիշկ Ալբերտո Պանին:
Լուիս Սուարեսը վնասվածք ստացել է «Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպման ժամանակ:
«Սուարեսը հավաքականի տրամադրության տակ կլինի հունիսի 1-ին: Ակնկալում ենք, որը դրանից հետո 10 օր անց Լուիսը կկարողանա մարզադաշտում աշխատել»,- նշել է նա:
Ուրուգվայի հավաքականը խաղալու է Ամերիկայի առաջնության խմբային փուլում. հունիսի 6-ին՝ Մեքսիկայի, հունիսի 10-ին՝ Վենեսուելայի և հունիսի 14-ին՝ Յամայկայի հետ: