24/05/2016 16:43
Սյունիքի մարզպետի որդին սահմաններին արդեն ծանոթ է և սովորել է զենք բռնել
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահեցնում է, որ որդին Հայոց բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով:
Մարզպետը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ հիվանդություն ունի իր որդին, սակայն հավաստիացրեց, որ բուժվելուց հետո անպայման կգնա բանակ:
«Երբ որ գա ժամանակը, նա կգնա ու կածառայի: Բանակի քեֆին ձեզ կանչելու եմ: Արխային, նա կգնա ու կծառայի», - Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը:
Նրա համար կարևոր չէ, թե, երբ իր որդին կգնա բանակ, կարևորն այն է, որ «Տիգրանը սահմաններին արդեն ծանոթ է»:
«Բացի դա, սովորել է զենք բռնել», - ասաց մարզպետը:
Լրագրողի հարցին, թե որտե՞ղ է որդին կրակել սովորել, նա պատասխանեց. «Արա, հո դու գշերվա երազ չես, կյանքս կերար… Հայաստանում էնքան տիրեր կան, որ կարան գնան, կրակել սովորեն: Արխային, տիրապետում ա, կարևորը գնացել, սահմանները տեսել ա»: