25/05/2016 17:24
Սմբատ Լպուտյան. Բաքվում Շախմատի օլիմպիադային մասնակցությունը կորոշեն հայ շախմատիստները
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան դեռ չի որոշել Բաքվում նախատեսված Շախմատի Համաշխարհային 42-րդ օլիմպիադային հայկական պատվիրակության մասնակցության հնարավորությունը, Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:
Օլիմպիադան մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 14-ը:
«Հիմա դժվար է ասել: Երբ տղաները հավաքվեն, քննարկեն, որոշում կայացնեն, այդ ժամանակ հանրությանը կտեղեկացնենք: Մոտ ժամանակներս կհայտնենք՝ կմասնակցենք, թե ոչ», - ասաց Ս.Լպուտյանը:
Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով, հայկական պատվիրակության Բաքու գնալը մեծապես կապված է հայ շախմատիստների ցանկությունից:
«Եթե տղաները պատրաստ են գնալու և կուզենան խաղալ, ապա հնարավոր է գնանք Բաքու», - ասաց Ս.Լպուտյանը: