25/05/2016 19:20
«Եվրո-2016»-ի ժամանակ Ֆրանսիան ներգրավվելու է 60 հազար ոստիկան
Եվրոպայի ֆուտբոլի 2016 թվականի առաջնությանը, որը կայանալու է Ֆրանսիայում, ներգրավվելու է 60 հազար ոստիկան: Ինչպես հայտնում է RussiaToday-ն, այս մասին հայտարարել է Ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը:
Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ազգային գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման ժամանակ նետված ծխանռնակները խուճապ էին առաջացրել հանդիսատեսի շրջանում:
Նա նշել է, որ այդ միջադեպը «Եվրո-2016»-ից առաջ թեստ չի եղել.
«Այդ ժամանակ ուրիշ հադիսատես էր, ուրիշ կազմակերպիչ և ուրիշ անվտանգության ուժեր», — նշել է Կազնյովը.