25/05/2016 09:26
Անօդաչու սարքերի չեզոքացնող համակարգեր ստեղծող հայ մասնագետները լուրջ առաջընթաց են գրանցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայ մասնագետները, որոնք քառօրյա պատերազմի արդյունքում լծվել են անօդաչու սարքերի չեզոքացնող համակարգեր ստեղծելու գործին, լուրջ առաջընթաց են արձանագրել։
Ենթադրվում է, որ առաջիկայում նման սարքերն արդեն կարտադրվեն, և կսկսվեն դրանց պրակտիկ փորձարկումները։
Այս հանգամանքը կարևոր է, քանի որ քառօրյա պատերազմի արդյունքում ապացուցվեց, որ մեր զինուժի միակ խնդիրը թշնամու կողմից անօդաչու սարքեր կիրառելու փաստն է։
Անօդաչու թռչող սարքերը ոչնչացնող համակարգ ստեղծելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով ի պատասխան՝ ասել է. «Այդ սեգմենտը, այդ խնդիրները միշտ եղել են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում, միշտ աշխատել ենք այդ ուղղությամբ, անկախ նրանից, թե որ տեղեկատվական կենտրոնն ինչ է առաջարկել։ Դա այնպիսի ոլորտ է, որտեղ հաջողությունները երբեք չի կարելի համարել վերջնական, պետք է աշխատես նորանոր ձեռքբերումների ուղղությամբ»։