25/05/2016 17:56
Բակո Սահակյանը կարևորում է Բուլղարիայի խորհրդարանի հետ փոխգործակցության խորացումը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը կարևորել է Բուլղարիայի խորհրդարանի հետ փոխգործակցության խորացումը: Փոխանցում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Բակո Սահակյանը ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր ներկայացնում են «Բուլղարիայի փրկության ազգային ճակատը»՝ կուսակցության առաջնորդ Վալերի Սեմեոնովի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Բուլղարիա խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահ Սահակյանը կարևորել է Բուլղարիայի խորհրդարանի հետ փոխգործակցության խորացումը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարեւոր ուղղություն:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: