25/05/2016 11:56
Ջեյմս Ուորլիք. ԵԱՀԿ-ում խորհրդակցում ենք հետաքննության մեխանիզմի այնպիսի առաջարկի շուրջ, որն ընդունելի կլինի կողմերի համար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ-ում խորհրդակցում են հետաքննության մեխանիզմների այնպիսի առաջարկի շուրջ, որն ընդունելի կլինի ղարաբաղյան հակամարտության կողմերի համար, Aysor.am-ի թղթակցին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք ԵԱՀԿ-ում խորհրդակցում ենք մեխանիզմի այնպիսի առաջարկի շուրջ, որն ընդունելի կլինի կողմերի համար, ինչպես Վիեննայում պայմանավորվել են նախագահներ Սարգսյանն ու Ալիևը», - ասել է Ջ.Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման համար ինչպիսի՞ տեխմիջոցներ են կիրառվելու:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան սրացումից հետո ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ մայիսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում:
Դրա արդյունքում տարածված հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների նախագահները համաձայնություն են ձեռք բերել «հետագա բռնությունների հավանականությունը նվազեցնելու համար հնարավորինս կարճ ժամկետում ԵԱՀԿ կողմից հետաքննությունների մեխանիզմի ներդրման շուրջ»: