25/05/2016 12:39
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպասում են հակամարտող կողմերի պաշտոնյաների հետ հետագա աշխատանքին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհամբեր սպասում են հակամարտող կողմերի պաշտոնյաների հետ հետագա աշխատանքներին, որպեսզի հստակեցվեն մայիսի 16-ին Վիեննայում արված առաջարկների բոլոր մանրամասները, Aysor.am-ի թղթակցին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք անհամբեր սպասում ենք կողմերի պաշտոնյաների հետ հետագա աշխատանքներին, որպեսզի հստակեցվեն այս առաջարկների բոլոր մանրամասները և բանակցությունների բովանդակային կողմը, ինչը կարող է հանգեցնել համակողմանի լուծման», - ասաց Ջ.Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը նշեց, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են, որ կարևոր է արագ հետամուտ լինել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունն ընդլայնելուն ու ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի մանրամասները հստակեցնելու պայմանավորվածությանը:
Ադրբեջանական կողմը Վիեննայի հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահների տարածած հայտարարության մեջ ասվածը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազրությունները ընդլայնելու վերաբերյալ, ընդամենը Մինսկի խմբի դիրքորոշումն է և այս հարցում ադրբեջանական կողմը որևէ պատասխանատվություն չի վերցրել իր վրա:
«Կասպրշիկի լիազորություններում առարակայական փոփոխություններ չեն կարող լինել», - ANS-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Ավելի ուշ, Ն.Մամեդովը հայտարել է, որ Ադրբեջանը կողմ է այդ առաջարկին: