25/05/2016 11:21
Վաշինգտոնը հավատարիմ է մնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցին
Վաշինգտոնը հավատարիմ է մնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցին, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
«ԱՄն-ի կառավարությունը բարձր է գնահատում Ադրբեջանի համագործակցությունը անդրազգային հարցերում և ահաբեկչության դեմ պայքարում»,- ասված է ամերիկացիների և Բարակ Օբամայի անունից Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ արված Ջոն Քերրի շնորհավորական հայտարարության մեջ:
Պետքարտուղար Քերրին նշել է, որ ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ քայլեր են ձեռնարկում Եվրոպայի և դրա սահմաններից դուրս անվտանգության և զարգացման համար:
«Ադրբեջանը կարևոր դեր է խաղում եվրոպական շուկա էներգակիրների մատակարարման հարցում, և ԱՄՆ-ն ամբոջղությամբ աջակցում է ձեր ջանքերին, ուղղված էներգակիրների ընդլայմանը տարածաշրջանում», - ասված է շնորհավորական ուղերձում, որը հրապարակված է Պետդեպի կայքում: