26/05/2016 15:29
Ապրիլյան պատերազմի հետևանքով Թալիշը լքած բնակիչներին անհրաժեշտ աջակցությունը տրվել է. Նախարար
Ապրիլյան պատերազմի հետևանքով Թալիշը լքած բնակիչներին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել է ապահովել թե՛ բնակարաններով, թե՛ առաջին անհրաժեշտության պարագաներով, Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գերատեսչության ղեկավար Արտեմ Ասատրյանը։
«Այդ ուղղությամբ շատ առարկայական աշխատանքներ արդեն իսկ տարվում են»,- ասաց Արտեմ Ասատրյանը։
Նախարարը ընդգծեց նաև, որ այն քաղաքացիները, որոնք իջևանել էին Ստեփանակերտի հյուրանոցներում, նրանց մի մասը վերադարձել է իրենց բնակավայրեր, մյուս մասը՝ Արցախի այլ բնակավայրերի բնակարաններ, որոնք տրամադրվում են սիրով:
«Բնականաբար, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները բավարար են, որպեսզի ԼՂՀ քաղաքացիները լուծեն իրենց հիմնական խնդիրը՝ կեցավայրի հարցը և կենսագործունեության ապահովման ուղղությամբ բավարար պայմաններ ունենալով՝ գնան և բնակվեն»,- հայտնեց Ա. Ասատրյանը: