26/05/2016 18:10
Նալբանդյանն ու Կասպշիկը քննարկել են շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները։
Զրուցակիցները քննարկել են Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ համաձայնության իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։