26/05/2016 15:36
Նալբանդյան. Եթե նախապայմաններ ստեղծվեն, Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, հնարավոր է, հանդիպեն, եթե բոլոր նախապայմանները ստեղծվեն, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Եթե բոլոր նախապայմանները ստեղծվեն և նախապատրաստվի այդպիսի հանդիպման հնարավորություն, ապա կարող է լինել նաև հանդիպում»,- ասաց ԱԳ նախարարը:
Այդ բանակցությունների հիմնական նպատակը, նախարարի փոխանցմամբ, պետք է լինի հիմնախնդրի կարգավորման գլխավոր ուղղությունների մշակումը:
«Միգուցե այդ հանդիպումների ժամանակ մենք կքննարկենք այն հնարավորությունները, որպեսզի լիակատար իրականացվեն պարտավորությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում: Դա հնարավորություն կտա հարթել ճանապարհը դեպի ապագա բանակցությունների փուլ և, ինչու ոչ, հնարավոր է՝ լինի բարձր մակարդակով հանդիպում»,-ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ հունիսի սկզբին հանդիպում է սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, այդ հանդիպումները լինելու են առանձին` Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: