26/05/2016 15:55
Նալբանդյան. Առանց ԼՂ-ի մասնակցության անհնար կլինի որևէ փաստաթղթի ստորագրումը
Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորմանն առնչվող բոլոր աշխատանքային փաստաթղթերում առկա է կետը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցությունների կողմ, մայիսի 26-ին Ազգային Ժողովում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք մինչև այժմ քննարկվել, բանակցվել են ու որոնք ի պահ են տրվել գլխավոր քարտուղարության գրասենյակում, առկա է այդ կետը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին և առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհնար կլինի որևէ փաստաթղթի, համաձայնագրի ստորագրումը», - ասաց ԱԳ նախարարը: