27/05/2016 15:24
Ջոննի Դեփի ներկայացուցիչ. Կցանկանայի հուսալ, որ այս կարճատև ամուսնության բաժանման գործընթացը արագորեն կլուծվի
Ջոննի Դեփը ներկայացուցչի միջոցով պատմել է, թե ինչն էր իր և դերասանուհի Էմբեր Հերդի ամուսնուլուծության պատճառը, հայտնում է Gazeta.ru-ն:
«Հաշվի առնելով այս ամուսնության կարճ ժամկետը և այն, որ օրեր առաջ մահացել է արտիստի մայրը, Դեփը չի մեկնաբանի անպարկեշտ, սուտ պատմությունները և ապատեղեկատվությունը: Կցանկանայի հուսալ, որ այս կարճատև ամուսնության բաժանման գործընթացը արագորեն կլուծվի»,- ասվում է հայտարարության մեջ:
Դեփն ու Հերդն ամուսնացած են եղել 15 ամիս: