27/05/2016 12:26
Սեյրան Օհանյան. Սահմանային իրավիճակը վերահսկելի է, կրակոցները շատ քիչ են
Սահմանային իրավիճակը վերահսկելի է, համեմատաբար ավելի խաղաղ է, կրակոցները շատ քիչ են, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Պաշտպանության բանակի անձնակազմի շնորհիվ սահմանային իրավիճակը վերահսկելի է, համեմատաբար ավելի խաղաղ է»,-ասել է նախարարը:
Ս. Օհանյանը նշել է, որ ստորաբաժանումներն իրենց ամենօրյա գործունեությամբ կատարելագործում են իրենց մարտական ունակությունները և կարողությունները երկրի պաշտպանությունն իրականացնելու համար:
«Սա հատկապես կարևոր է Արցախյան հատվածում, իսկ այնտեղ Պաշտպանության բանակը՝ որպես կատարյալ զորամիավորում, իր առջև դրված խնդիրը կատարում է»,-ասել է Ս.Օհանյանը: