27/05/2016 12:40
Սեյրան Օհանյան. Սամվել Բաբայանին ոչ ոք չի կարող խոչընդոտել
Արցախի պաշտպանության բանակի հիմնադիր, ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանին ոչ ոք չի կարող խոչընդոտել, ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հայրենիք վերադարձած Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե ինքն Արցախում առաքելություն ունի կատարելու:
«Չեմ հանդիպել Սամվել Բաբայանի հետ, նրա ունակությունների մասին ես տեղյակ եմ: Նրա կատարածը մենք ոչ մեկս չենք մոռանում: Իհարկե, այսօրվա դրության մեջ որպես անհատ, անձավորություն, որը ուզում է իր ներդրումն ունենալ արցախյան հատվածում, դա իր խնդիրն է, իր իրավունքը: Մեզանից ոչ մեկը, առավել ևս ես, չենք կարող նրան խոչընդոտել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանը:
Արցախի պաշտպանության բանակի հիմնադիր, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը մայիսի 23-ին վերադարձել է Հայաստան: