28/05/2016 14:36
Մանվել Գրիգորյան. Սամվել Բաբայանը ո՞վ ա
«Ոնց կարա երկրապահն առանց բանակի: Երկրապահն ա բանակը ստեղծել»,- Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
Խոսելով սահմանին տիրող իրավիճակի և բարոյահոգեբանական մթնոլորտի մասին` գեներալը նշեց, որ ամեն ինչ լավ է:
«Արդեն 27 տարի է` էդ նույն ադրբեջանցու հետ պայքարի մեջ ենք: Երբ կարողանան հայի արյուն թափել, թափելու են, երբ կարողանան մարդ սպանել, սպանելու են, երբ կարողացան 92 տարեկան պառավ սպանել, սպանելու են, երբ կարողացան ականջ կտրել, կտրելու են»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է 800 հեկտար տարածքներ զիջելու մասին խոսակցություններին, գեներալը հավաստիացրեց, որ հայկական կողմը տարածք չի կորցրել:
«Էդ 800 հեկտարը Սերժ Սարգսյանը ձեր համար չի ասել, այլ թուրքերի համար ա ասել, որ թուրքերը գլուխ գովացին, թե եսիմ քանի գյուղ են վերցրել, դաժե Թալիշի մասին էին ասում: Ոչ մի բան էլ չի եղել: Հեկտարը 1000 մետր ա, մի տնամերձ»,- ասաց նա ու ավելացրեց, որ ապրիլի 3-ին է եղել Թալիշում, որոշ մարդիկ նույնիսկ դուրս չեն եկել գյուղից:
Անդրադառնալով Վահան Բադասյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին խոսակցություններին` Մ. Գրիգորյանը ասաց. «Ես միջադեպ ոչ ունեցել եմ, ոչ էլ: Նա ո՞վ ա, ես չեմ իմանում, գնա իրան էլ հարցրա»:
Խոսելով Սամվել Բաբայանի վերադարձի մասին՝ Մ. Գրիգորյանն ասաց. «Սամվել Բաբայանը ո՞վ ա: Ես 55 օր Ղարաբաղ եմ եղել, ըտենց մարդ չեմ տեսել»: