28/05/2016 15:31
Նախագահը զոհվածների հարազատներին է հանձնել պետական բարձրագույն պարգևները
Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները:
Ս.Սարգսյանն ընդգծել է, որ երախտապարտ սերունդները մշտապես հիշելու են նրանց, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին: