28/05/2016 15:14
Սերժ Սարգսյանը հող գրավող ա, հող տվող չի. Սեյրան Սարոյան
Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Սարոյանը կարևորում է մայիսյան հաղթանակներն ու հայ ժողովրդին շնորհավորելով այդ կապակցությամբ՝ մաղթում է նորանոր հաղթանակներ:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը վստահ է, որ գալու է մի օր, որ այդ հաղթանակների շարքը համալրվելու է, բայց դրա համար նախևառաջ կարևորում է հայ ժողովրդի միասնականությունը:
«Երբ որ սաղ ազգով միասնական լինենք, հետ կբերենք ոչ միայն ապրիլյան պատերազմի օրերին կորցրածը, այլ նաև ավելի լավ հողեր, որոնք հլա դրանց մոտ են: Ինչ ա եղել, որ… որ կռիվ սկսեվեց, 800 հա եղածն ինչ ա, ավելի լավ հողեր կան հետ վերցնելու, օրինակ՝ Գանձակը, Շահումյանը, Գետաշենը», - Սարդարապատի հուշահամալիրում Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց գեներալը:
Սեյրան Սարոյանը չի վստահում ու հավատում հակառակորդին, նրա «սուս մնալն», ըստ նրա, «մի տեսակ խորհրդավոր է»:
«Թուրքին ո՞վ ա հավատացել, որ ես հավատամ: Նա հիմա էլ նախապատրաստվում է, բայց մենք էլ ենք նախապատրաստվում ու ավելի լավ», - հավելեց նա:
Գեներալի խոսքով՝ 22 տարիների խաղաղությունը հայկական կողմին շփոթմունքի մեջ գցեց և հակառակորդի ապրիլյան նախահարձակ գործողություններն անակնկալի բերեցին, բայց «փառք ու պատիվ մեր զինվորներին, որ կարողացան թշնամուն հետ շպրտել»:
«22 տարի խաղաղություն էր և նույն զինվորն ամեն օր, նույն տեղում կանգնած էր: Մենք չէինք պատկերացնում, որ առաջխաղացում կլինի, թե չէ տենց բան չէր լինի», - նշեց նա:
Սեյրան Սարոյանը հավաստիացրեց նաև, որ այսօր էլ հայկական բանակի ոգին շատ տոկուն է, մարտական, ամուր, ուժեղ, զինվորը պատրաստ է ցանկացած առաջադրանք կատարել: «Մենք ոչ թե կոտրվել ենք, այլ ավելի ենք ոգևորվել: Թող մեր աշխարհին խաղաղություն լինի, թուրքի հերն էլ անիծած», - ասաց նա:
Գեներալը նշեց նաև, որ ԵԿՄ-ն ոչ թե հետ է եկել սահմաններից, այլ հերթափոխ է տեղի ունեցել: «Ոչ մեկս էլ հետ չենք եկել, հերթափոխ ա: Էլի ենք մեկնելու սահման, բա ինչ պըտի անենք, մեր գործի անունն էլ էտա», - ավելացրեց նա:
Դիտարկմանը՝ ասում են, «Սերժ Սարգսյանը հող հանձնող նախագահ է», գեներալը արձագանքեց. «Ք.. ա ուտում տենց ասողը: Չի կարելի տենց բան խոսալ: Սերժ Սարգսյանը հող գրավող ա, հող տվող չի»: