28/05/2016 12:19
Վիեննայում ԼՂ հարցով հանդիպումը հաջող էր. Ալիև
Վիեննայում ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հաջող էր, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հանրապետության օրվա առթիվ հրավիրված պաշտոնական ընդունելության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մեր տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ, և կարում եմ, որ Վիեննայի հանդիպումը հաջող էր։ Մենք ակնկալում ենք, որ շուտով, առանց ժամանակ կորցնելու, կսկսվեն շատ լուրջ, ինչպես միջնորդներն են ասում՝ էական, այսինքն՝ բովանդակալից բանակցություններ»,- Ալիևի խոսքերն է մեջբերել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում։ Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։