28/05/2016 13:33
Դատարանի որոշմամբ Ջոնի Դեփը պետք է հեռու մնա Էմբեր Հերդից
Լոս Անջելեսի դատարանը որոշել է, որ Ջանի Դեփը պետք է ժամանակավորապես հեռու մնա իր արդեն նախկին կնոջ՝ Էմբեր Հերդից, վերջինիս հանդեպ բռնության մեջ մեղադրվելու պատճառով:
CNN-ի հաղորդմամբ՝ Էմբեր Հերդը նաև դատավորին խնդրել է նմանատիպ որոշում իր շան համար, սակայն դատարանի կարծիքով շունը վտանգի մեջ չէ:
«Մեր ամուսնության ողջ ընթացքում Ջոնին թե բանավոր կերպով, թե ֆիզիկապես վիրավորական ձևով է ինձ վերաբերվել: Բոլորը գիտեն, որ Ջոնին կախվածություն ունի ալկոհոլից և թմրանյութերից»-, ասել է Էմբեր Հերդը:
Հերդը և Դեփը այս շաբաթվա սկզբին հայտարարել էին, որ ամուսնալուծվում են: