30/05/2016 19:58
Հանդես եմ գալիս 3 տարբեր տարիքներում. Աշոտ Եդիգարյանը նկարահանվում է նոր ֆիլմում
Դերասան Աշոտ Եդիգարյանն, ով Ամերիկայի Միացյալ Նահանգներից ընդմիշտ Հայաստան է վերադարձել հունվար ամիսն, այսօր նկարահանվում է Սոս Սարգսյանի «Լակոտը» պատմվածքի հիման վրա նկարահանվող համանուն գեղարվեստական ֆիլմում:
«Ֆիլմը 1937 թվականի մասին է: Կերպարիս անունը Վարդան է, ով ժամանակին ֆիդայի է եղել: Հանդես եմ գալիս 3 տարբեր տարիքներում: Այդ առումով դժվարություններ չեմ ունենում, քանի որ ինձ օգնում են և դիմահարդարները, և ես ինքս, ինչու ոչ»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:
Ֆիլմի ռեժիսորն է Ալբերտ Մկրտչյանը, երկրորդ ռեժիսորը՝ Գագիկ Հարությունյանը:
Բացի ֆիլմից՝ դերասանը զբաղված է նաև թատերական գործունեությամբ: Սերիալներից ու սիթքոմներից Աշոտ Եդիգարյանը դեռևս առաջարկներ չունի: