31/05/2016 09:34
Կառավարությունը ջախջախիչ պարտություն կրեց
«Հայկական ժամանակում» կարդում ենք. «Այն պահից, երբ կառավարության նիստում մայիսի 12-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց մենաշնորհների դեմ պայքարի մասին, մի տեսակ ծանր զգացողություն կար: Ինչ-որ բան հուշում էր, որ այս ամենը վատ ավարտ է ունենալու: Երեկ ակնհայտ դարձավ, որ այդ սպասումները իզուր չէին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե չի բացառվում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի:
…Այսպիսով, կառավարությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի միջոցով, հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին: Կառավարությունը ջախջախիչ պարտություն կրեց: Բայց սա՝ այն դեպքում, եթե կառավարությունը իրոք պատերազմ էր հայտարարել մոնոպոլիաներին: «Մոնոպոլիստների դեմ պայքարի» այս ամբողջ պատմությանը շատ ավելի բնորոշ է թատերականացված բեմադրություն որակումը: Այս դեպքում ներկայացումը ավարտված է: Բուռն ծափահարություններ: Վարագույր»: