31/05/2016 15:24
Սերժ Սարգսյան. Ադրբեջանի կողմից իրադրության սրումը լուրջ մարտահրավեր էր ԵԱՏՄ տարածքի անվտանգության համար (Տեսանյութ)
Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լուրջ մարտահրավեր էր ԵԱՏՄ տարածքի անվտանգության համար, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին Աստանայում:
«Կամ ԵԱՏՄ տարածքը կդիտարկվի մեր միջազգային գործընկերների կողմից որպես տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության գոտի, որտեղ կարելի է ներդրումներ անել, կազմել երկարաժամկետ ծրագրեր, կամ բոլորը կընտելանան և կընդունեն, որ այստեղ կան լարվածության օջախներ», - նշել է նախագահ Սարգսյանը:
Նա ընգծել է նաև, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը կարգուկանոն է հաստատել և տիրապետում է իրավիճակին:
«Կարևոր դեր է ունեցել դրանում Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր խնդրանքով՝ վերականգնել հրադադարը», - ասել է Ս.Սարգսյանը:
Նախագահի ելույթին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ տեսանյությում՝ 5:54-14:44 ր: