01/06/2016 18:08
Beeline-ի աջակցությամբ տեղի է ունեցել Միրզոյանի անվան քառյակի բարեգործական համերգը
Այսօր Beeline-ի աջակցությամբ տեղի է ունեցել Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի բարեգործական համերգը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, հայտնում են Beeline-ի լրատվական ծառայությունից:
Համերգը կայացել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Համերգի ընթացքում քառյակը հանդես է եկել դասական երաժշտության մասին համերգ-դասախոսությունով` նախատեսված տարբեր տարիքային խմբերի հանդիսատեսի համար:
Բարեգործական միջոցառումների շրջանակում թանգարանում նաև բացվեց «Այբ» դպրոցի, IQ մանկապարտեզի և «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հունիսի 15-ը: Տեղի ունեցավ նաև ֆիլմի դիտում: Միջոցառումներից ստացված շահույթը կփոխանցվի արտասահմանում բուժման կարիք ունեցող երեխաների օգնության հիմնադրամին:
Հիշեցնենք, որ Քառյակի գործունեության ընթացքում երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում և հայտնի են դարձել ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի անվանական պարգևներ և մրցանակներ՝ հայրենիքն ըստ արժանվույն ներկայացնելով բազմաթիվ միջազգային բեմերում կայացած հյուրախաղերի ժամական: 2015 թ. նոյեմբերից Քառյակը պաշտոնապես հանդիսանում է լարային գործիքների համար լարեր և աքսեսուարներ արտադրող «D'addario Kaplan" - "D'Addario artist» ամերիկյան ընկերության տարածաշրջանային դեմքը: Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013թ.-ից։