01/06/2016 09:32
Վանաձորում արդեն ընտրակաշառք է բաժանվում. ՀԺ
«Իմ անունը ընդհանուր ֆոնի վրա շրջանառվել է, բայց այս պահին կուսակցության վերջնական որոշում չկա։ Ինձ թվում է, որ մոտ օրերս պարզ կլինի», - «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ի՞նքն է լինելու Հանրապետական կուսակցության Վանաձորի քաղաքապետի թեկնածուն։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, Տաշիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Կարեն Կարապետյանն է Ասլանյանին հովանավորում։ Վերջինս թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ ունի նման աջակցություն։
Ի դեպ, ասում են, վերջին օրերին Ասլանյանը վանաձորցիների համար անվճար է նոտարական գործարքներ կնքում։ Ավելի շուտ ինքն է վճարում նրանց փոխարեն, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու դեպքում ստանա նրանց աջակցությունը։ «Ոչ, չկա այդպիսի բան», - հերքել է նա։