01/06/2016 10:06
ՊՆ ձերբակալված սպաները վերադասների անուններ չեն հայտնել. «Հրապարակ»
Անդրադառնալով ՊՆ պաշտոնյաների ձերբակալությանը, «Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրենրին, գրել է, որ նոր ձերբակալվածները կասկածվում են չարաշահումների մեջ։ Նրանք փաստաբաններ ներգրավելու խնդրանքով են դիմել։ Մինչ այս պահը ցուցմունք չեն տվել և նոր անուններ չեն հայտնել։
«Դժվար է գուշակել, թե արդյոք Միրզաբեկյան-Մուրադյան-Կարապետյան եռյակն առնչվե՞լ է նրանց գործողություններին։ Թեև ակնհայտ է, որ նրանց և ձերբակալվածների գործառույթներն առնչվում են նյութատեխնիկական հարցերին և մատակարարումներին։ Կոմիտաս Մուրադյանն ու Ալիկ Միրզաբեկյանը պատասխանատու էին նյութատեխնիկական ապահովման և ավտոմատացված համակարգերի համար, այդ թվում՝ Մելսիկ Չիլինգարյանի և Արմեն Մարգարյանի ղեկավարած վարչությունների, նաև Դավիթ Աբրահամյանի ավտոծառայության աշխատանքի համար, իսկ Արշակ Կարապետյանը ղեկավարում էր հետախուզության վարչությունը, որին միջոցներ է ապահովել գնդապետ Մհեր Պապյանը։ Չի բացառվում, որ վերադասների անուններն այդպես էլ չհնչեն քննության ընթացքում, ինչպես մեզ մոտ հաճախ է պատահում», - գրել է թերթը: