01/06/2016 22:00
Իսկոն և Սաուլը դուրս են մնացել Իսպանիայի հավաքականի Եվրո-2016-ի վերջնական հայտացուցակից
Իսպանիայի հավաքականի մարզական շտաբը՝ գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի գլխավորությամբ հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը, որը կմասնակցի 2016թ. Եվրոպայի առաջնությանը:
Ինչպես հայտնում է SportBox.ru-ն՝ ցուցակը հայտարարելուց հետո մնացել էր ևս 4 տեղ, որոնք զբաղեցրել են Սերխիո Ռամոսը, Կոկեն, Հուանֆրանը և Լուկաս Վասկեսը:
Այսպիսով «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն և «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը դուրս են մնացել ցուցակից:
Իսպանիայի հավաքականը Եվրո-2016 հանդես կգա հետևյալ կազմով.
դարպասապահներ. Իկեր Կասիլյաս («Պորտու»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերխիո Ռիկո («Սեւիլյա»),
պաշտպաններ. Սերխիո Ռամոս («Ռեալ»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Խորդի Ալբա («Բարսելոնա»), Մարկ Բարտրա («Բարսելոնա»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Էկտոր Բելյերին («Արսենալ»), Միկել Սան-Խոսե («Ատլետիկ»), Հուանֆրան («Ատլետիկո»),
կիսապաշտպաններ. Բրունո Սորիանո («Վիլյառեալ»), Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Կոկե («Ատլետիկո»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Պեդրո («Չելսի»), Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի»),
հարձակվողներ. Արից Ադուրիս («Ատլետիկ»), Նոլիտո («Սելտա»), Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Լուկաս Վասկես («Ռեալ»):
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: