01/06/2016 13:34
Արցախի վարչապետը մեկնելու է Շվեյցարիա և Ֆրանսիա
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-4-ը աշխատանքային այցով մեկնելու է Շվեյցարիա և Ֆրանսիա:
Ինչպես փոխանցում են Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ վարչապետն այցի շրջանակներում հանդիպումներ է ունենալու Ժնևի և Մարսելի հայկական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի մի խումբ գործարարների հետ:
Հանդիպումների ընթացքում Ա. Հարությունյանը նրանց հետ քննարկելու է հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: