01/06/2016 19:00
Մեկ թև ունեցեղ սերֆերուհին հեղինակավոր առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը (Տեսանյութ)
Մեկ թև ունեցեղ ամերիկուհի սերֆեր Բեթանի Հեմիլթոնը Ֆիջիում կայացած կանանց հեղինակավոր պորֆեսիոն սերֆերների առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը: Նա հայտնվել էր կիսաեզրափակչում՝ գերազանցելով մարզաձևի լավագույներին:
Հեմիլթոնը զրկվել է ձեռքից 2003 թվականին՝ շնաձկան հարձակման հետևանքով: Նրանից ոչ ոք մեծ արդյունքներ արդեն չէր ակնկալում, սակայն 26-ամյա կինը ցուցադրել է իր կարիերայի լավագույն տեխնիկան:
Փուլերից մեկում նա անցել է աշխարհի չեմպիոն, ավստրալուհի Թայլեր Ռայթին, հաջորդ փուլում՝ աշխարհի վեցյակի չեմպիոն Ստեֆանի Գիլմորին:
Առաջնության հաղթող է ճանաչվել ֆրանսուհի Ջոննա Դեֆայը: